Իրավական13:47, 08 Փետրվար 2017
Թուրքիայում կրկին ընդդիմադիր քուրդ պատգամավոր է բերման ենթարկվել

Թուրքիայում ոստիկանությունը բերման է ենթարկել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) պատգամավոր Լեյլա Զանային:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը տեղեկացնում է, որ Զանայի դեմ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել:
Դատախազությունը Զանային ծանուցում է ուղարկել ներկայանալու գործի առնչությամբ ցուցմունք տալու համար: Քանի որ պատգամավորը չէր ներկայացրել դատախազություն, նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ 2016թ նոյեմբերի սկզբին բերման էին ենթարկվել ԺԴԿ-ի 11 պատգամավոր, որոնցից 9-ը, այդ թվում կուսակցության համանախագահներ՝ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, կալանավորվել էին:
Նրանց կալանավորումից հետո բերման են ենթարկվել կամ ձերբակալվել են ԺԴԿ-ն ներկայացնող պատգամավորներ, տեղական ինքնակառվարման ղեկավարներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |