• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:30, 14 Փետրվար 2017

Լրագրող Հասան Ջեմալը դատապարտվել է 1.3 տարվա ազատազրկման

Լրագրող Հասան Ջեմալը դատապարտվել է 1.3  տարվա ազատազրկման

Ստամբուլի դատարանը հայտնի թուրք լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալին դատապարտել է 1 տարի 3 ամսվա  ազատազրկման, սակայն պատիժը հետաձգվել է անհայտ պատճառով:

Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության `Ջեմալը մեղադրվել է  2016թ.  գրած հոդվածներից մեկում «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեջ: Դատարանը վճիռը հրապարակելուց առաջ Ջեմալին տվել է վերջին խոսքի իրավունք: Նա մասնավորապես ասել է.

«47 տարվա լրագրող եմ: Մինչ օրս իմ կողմից գրված հոդվածների և գրքերի համար այս կերպ չեմ մեղադրվել: Երբեք չեմ պաշտպանել ահաբեկչությունը: Միշտ պաշտպանել եմ խաղաղությունը: Լրագրությունը հանցանք չէ: Այն հասարակությունում, որտեղ լրագրությունը հանցանք է համարվում, չկան ազատություններ, իրավունք և ժողովրդավարություն»:

Աղբյուրը նշում է, որ նույն դատարանում Հասան Ջեմալի դեմ ևս մի դատական գործ է բացված, որտեղ լրագրողին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում:  Այդտեղ նույնպես Ջեմալը մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպությանը քարոզչություն քարոզչություն անելու մեջ»:

Հիշեցնենք, որ Հասան Ջեմալը` Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի` Օսմանյան կայսրության ռազմածովային ուժերի նախարար Ջեմալ փաշայի թոռն է: Անձամբ լրագրողը բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության փաստի մասին: 1981-1992թթ և 1992-1998թթ եղել է թուրքական «Cumhuriyet» և «Sabah»թերթերի խմբագիրը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}