• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:07, 15 Փետրվար 2017

Թուրքիային կոչ է արվում դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիային կոչ է արվում դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հաձնակատար Նիլս Մուժնիեկսը «Խոսքի և մամուլի ազատությունը Թուրքիայում» խորագրով զեկույց է հրապարակել: «Deutsche Welle»- թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ մարդու իրավունքների հանձնակատարը նշել է, որ Թուրքիայում հիմնարար ազատությունների ոտնահարումը մտահոգիչ չափերի է հասել: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ  այդ դրությունը հատկապես վատթարացել է հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պատճառով:

Մուժնիեկսը հաստատել է, որ բազմաթիվ արյունոտ ահաբեկչությունների թատերաբեմ դարձած Թուրքիան, որտեղ հեղաշրջման փորձ է տեղ ունեցել, որի  անմիջապես սահմանից այն կողմում պատերազմներ են ընթանում և որտեղ ապաստանել են շուրջ 3 միլիոն փախստական, իրոք ծանր ժամանակաշրջան է ապրում: Սակայն այդ ամենը, ըստ նրա, չի կարող արդարացնել խոսքի և մամուլի ազատությունների ոտնահարումները:

Զեկույցում ընդգծվել է, որ նախորդ զեկույցից՝ 2011թ. հետո հիմնարար իրավունքների վիճակը Թուրքիայում լրջորեն վատթարացել է և Թուրքիայի ժողովրդավարության համար իրական սպառնալիք է ստեղծվել:

Մարդու իրավունքների հանձնակատարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայում «ահաբեկչական խմբավորմանն աջակցություն ցուցաբերել» և «ահաբեկչություն պրոպագանդել» հասկացություններն օգտագործ իմաստւմեն շատ լայն իմաստով: Նա նշել է, որ խոսքի ազատության սահմանափակումը չի նպաստում ահաբեկչության հիմնախնդրի լուծմանը, այլ, ընդհակառակը, վնասում է ժողովրդավարությանը և նպաստում հանրության բևեռացմանը՝ Թուրքիային տանելով շատ վտանգավոր ճանապարհով:

Մուժնիեկսը շեշտել է, որ մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման բազմաթիվ անընդունելի դեպքերը հիմնական պատճառը արտակարգ դրության ռեժիմ է և կոչ է արել Անկարային՝ դադարեցնել այդ ռեժիմը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}