Իրավական12:51, 23 Փետրվար 2017
Թուրքիայում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից է ձերբակալվել PKK-ին անդամակցելու կասկածանքով
Պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ) անդամակցելու կասկածանքով ձերբակալվել է Թուրքիայում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանական բաժանմունքի իրավապահների կողմից ձերբակալված անձը Ադանայում գտնվող ԱՄՆ հյուպատոսարանի թարգմանիչ Համզա Ուլուչայն է:
Հաղորդվում է, որ նա Թուրքիայի Մարդին նահանգում «Բեզհաթ» ծածկանունով PKK-ականի սպանությունից հետո մեկնել է նույն նահանգի Նուսայբին քաղաք և քրդական կազմակերպության համակիրներին դրդել նոր ակցիաներ իրականացնելուն: Հյուպատոսարանի շենքում հայտնաբերված Ուլուչայը իրավապահներին է հանձնվել ոստիկանների ու հյուպատոսարանի պատասխանատուների բանակցությունների արդյունքում:
Նշվում է, որ ձերբակալվածի տան խուզարկման ժամանկ հայտնաբերվել են Թուրքիայում արգելված քրդերեն գրքեր ու 7-ական «F» և «B», 2 «K» և այլ սերիաների ընդհանուր առմամբ 21 մեկ դոլարանոցների նմուշներ:


Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |