Իրավական13:53, 28 Փետրվար 2017
Թուրքական դատարանը արդարացրել է Էրդողանին բռնապետ անվանած գործչին

Թուրքական դատարանն արդարացրել է նախագահ Էրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող «Թոշակառուների արհմիության» Չորումի մասնաճյուղի ղեկավար Էրթողրուլ Ալփերին:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի` ավելի վաղ Ալփերը «Cumhuriyet» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի և լրագրող Էրդեմ Գյուլի ձերբակալությունը քննադատելիս ասել էր.
«Դյունդարը և Գյուլը ձերբակալվել են ոչ թե Թուրքիայի հանրապետությանը, այլ Էրդողանի բռնապետությանը (դիկտատորության) ծառայող դատախազի պահանջով և ձերբակալվել նույն գաղափարախոսության ջատագով դատավորի կողմից»:
Դատարանը Էրդողանի հասցեին ասված «դիկտատոր» արտահայտությունը, համարել է ոչ թե վիրավորանք, այլ քննադատություն:
«Կասկածյալն այդ արտահայտությամբ նկատի է ունեցել, որ հանրապետության նախագահը շատ ուժեղ և ազդեցիկ մարդ է: Նախագահին նվաստացնելու, վիրավորելու, ստորացնելու նպատակ չի եղել»,- ասված է արդարացման հիմնավորման մեջ:
Նշվում է նաև, որ Թուրքիայի լեզվի տեսչության կողմից «դիկտատոր» տերմինը բնորոշում է որպես «բոլոր քաղաքական լիազորություններն իր ձեռքում կենտրոնացրած անձ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |