Իրավական13:55, 21 Մարտ 2017
Դինքի սպանության գործով ձերբակալվել է 6 հոգի

Թուրքիայում «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործում նոր զարգացումներ են գրանցվել: Ստամբուլի գլխավոր դատախազությունը Դինքի սպանության գործով հետաքննության շրջանակներում 8 հոգու ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին տեղեկացնող «Turkiyegazetesi» լրատվական կայքը:
Դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն ձերբակալման որոշում է կայացրել այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի ձերբակալումից հետո կալանավայրում արված լուսանկարները և տեսանյութերը 2007-ին ու 2016-ին լրատվամիջոների միջոցով տարածելու մեջ: Լուսանկարներում Սամասթը թուրքական դրոշով է, որի վրա գրված են Աթաթուրքի խոսքերը:
Նշվում է, որ այս պահին ձերբակալվել է 6 հոգի՝ լրագրող Մուամմեր Այը, Մուրադ Բայրաքը, Յուքսել Ավան, Բիրոլ Ուսթանօղլուն, Յակուփ Քուրթարանը և Ահմեթ Չեթիները: Մյուս երկուսը որոնվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |