• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:25, 21 Մարտ 2017

Թուրքիան ԵՄ-ից հետ կպահանջի վերջին 10 տարում վիզաների համար վճարված գումարները

Թուրքիան ԵՄ-ից հետ կպահանջի վերջին 10 տարում վիզաների համար վճարված գումարները

Թուրքիան պատրաստվում է հայց ներկայացնել Եվրամիության (ԵՄ) դեմ՝ պահանջելով վերադարձնել վերջին 10 տարում մուտքի վիզաների համար վճարված գումարները: Թուրքական «Türkiye» թերթի կայքի համաձայն՝ սա Թուրքիայի պատասխանն է ԵՄ-ի՝  անցագրային ռեժիմի չեղարկման մասին դեռևս չիրականացված խոստմանը:

Նախաձեռնության հեղինակներն են Թուրքիայի Միջազգային իրավապաշտպան միությունը, Տնտեսական զարգացման հիմնադրամը և Արտերկրի թուրքերի գրասենյակը: Այս կազմակերպությունները գերմանացի փաստաբան Ռոլֆ Գութմանի միջոցով կդիմեն դատարան՝ պահանջելով վերադարձնել նշված ժամանակահատվածում վիզաների համար վճարված շուրջ 500 մլն դոլարը: Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ գումարների գանձումը անօրինական է եղել, հակասել է ԵՄ-ի հետ կնքված առանց անցագրի ռեժիմի վերաբերյալ պայմանագրի դրույթներին և մեծ խոչընդոտներ  է ստեղծել ու վնաս հասցրել արտերկրի հետ աշխատող թուրք գործարարներին:


Միջազգային իրավապաշտպան միության նախագահ Հասան Ֆեթթահը նշել է, որ ԵՄ-ի դեմ հայց կարելի է ներկայացնել նաև Թուրքիայի դատարաններում, իսկ եթե դատարանը բավարարի հայցով ներկայացված պահանջները, ապա վերոնշյալ գումարները հնարավոր կլինի գանձել Թուրքիայում ներդրումներ կատարած եվերոպական ընկերությունների եկամուտներից:

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների չեղարկումը Թուրքիայի և Եվրամիության միջև կնքված փախստականների հոսքի կանխարգելման մասին պայմանագրի մի մասն է: Սակայն վիզաների չեղարկումը պարբերաբար հետաձգվում է, քանի որ Թուրքիան չի կարողանում կատարել պայմանագրի շրջանակներում իր ստանձնած  բոլոր պարտավորությունները:  

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}