• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:36
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:43, 30 Մարտ 2017

2016թ. ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ 77 վճիռ է կայացրել

2016թ. ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ 77 վճիռ է կայացրել

Թուրքիայի արդարադատության նախարարությունը 2016թ. իր գործունեության վերաբերյալ զեկույց է հրապարակել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ զեկույցում արձանագրվել է, որ 2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)  47 երկրի վերաբերյալ 79.750 հայց է քննվելիս եղել: Ամենաշատ հայցերը ներկայացվել են Ուկրաինայի դեմ (18.050): Երկրորդ տեղում Թուրքիան է. այս երկրի դեմ ներկայացվել է 12.600 հայց: Նշենք, որ 2015թ. Թուրքիայի դեմ հարուցված գործերի թիվը 8.450 էր:

ՄԻԵԴ-ը Թուրքիայի դեմ կայացրել է 77 որոշում: Այս ցուցանիշով  ևս Թուրքիան երկրորդ հորիզոնականում է: Իսկ առաջին տեղում Ռուսաստանն է, որի դեմ ՄԻԵԴ-ը 2016թ. կայացրել է 222 վճիռ:

Թուրքիայի դեմ կայացված վճիռներից 22-ը վերաբերում է ազատությունների և անվտանգության իրավունքի ոտնահարումներին, 18-ը՝ կյանքի իրավունքի ոտնահարման դեպքերի հետաքննման թերություններին, 11-ը՝ արդար դատավարության հիմնախնդրին, 10-ը՝ ստորացուցիչ և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հետաքննությունների թերություններին:

2016թ. Թուրքիան կառավարության անունից ՄԻԵԴ է ներկայացրել 101 պաշտպանական ցուցմունք: Դրանցից 31-ը վերաբերում է արդար դատավարության վերաբերյալ գործերին, 26-ը՝ ազատության և անվտանգության իրավունքի ոտնահարումներին: 

2016թ. ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների շրջանակներում Թուրքիան, ընդհանուր առմամբ, վճարել է 6մլն 884.273 եվրո փոխհատուցում: Այդ ցուցանիշը այսօրվա փոխարժեքով հավասար է 27մլն 98.563 թուրքական լիրայի:

Զեկույցում տեղ է գտել նաև Թուրքիայի սահմանադրական դատարան ներկայացված անհատական հայցերի վիճակագրությունը: Ըստ այդմ՝ 2012թ. մինչ օրս սահմանադրական դատարան է ներկայացվել  94.732 անհատական հայց: Ընդ որում, դրանցից 42.539-ը ներկայացվել է միայն 2016թ. ընթացքում: Այդ հայցերի հիման վրա հարուցված գործերի շրջանակներում, ընդհանուր առմամբ, տուժող կողմերին վճարվել է 23 մլն 358.081 թուրքական լիրայի փոխհատուցում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}