• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
20 Հունիս, 2026
Շաբաթ 08:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:32, 04 Ապրիլ 2017

Թուրքական ընդդիմադիր թերթի ղեկավար կազմին «ահաբեկչությանն օժանդակելու» մեղադրանք է ներկայացվել

Թուրքական ընդդիմադիր թերթի ղեկավար կազմին «ահաբեկչությանն օժանդակելու» մեղադրանք է ներկայացվել

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի ղեկավարների և հոդվածագիրների նկատմամբ կատարվող հետաքննություն ավարտվել է:

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը 19 հոգու նկատմամբ «զինված ահաբեկչական կազմակերպությանը չանդամակցելով հանդերձ՝ օժանդակելու» և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքներ է ներկայացրել:

Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթը՝ նշելով, որ գլխավոր կասկածյալը ընդդիմադիր թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարն է: Կասկածյալների թվում են նաև  գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն, խմբագրության խորհրդական Քադրի Գյուրսելը, Ջումհուրիյեթ հիմնադրամի գործադիր խորհրդի անդամներ Օնդեր Չելիքը, Բյուլենթ Ութքուն, Մուստաֆա Քեմալ Գյունգյոռը, Գյուրայ Օզը, Հաքան Քարան, Մուսա Քարթը: Դատախազության կազմած մեղադրականն ուղարկվել է դատարան:

Մեղադրական նշվում է, որ թերթը ստեղծվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կարգադրությամբ և 90-ամյա պատմության ընթացքում հավատարիմ է եղել նպատակներին ու գործել է սկզբունքների շրջանակում: Միայն վերջին 3 տարիներին և հատկապես 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման անհաջող փորձին նախորդող և հաջորդող շրջանում է իր հիմնադիրների փիլիսփայությանը հակասող ուղի որդեգրել:

Ըստ մեղադրականի՝ թերթի քաղաքականությունը փոխվել է, երբ խմբագիր է դարձել Ջան Դյունդարը: Նույն ուղղվածությունը շարունակել է 2016-ին նրան փոխարինած  Մուրադ Սաբունջուն: Նշվում է, որ  այդ ընթացքում թերթի ղեկավարների որոշմամբ գլխավոր խմբագրի պաշտոնը ստանձնած անձիք (Դյունդարը և Սաբունջուն) թերթը վերածել են գործիքի, որը գործել է հօգուտ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ`թուրքական մամուլում այսպես է կոչվում իսլամի հայտնի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժումը) և «Քրդական բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK): 

Դատախազություն ընդգծել է, որ թերթի քաղաքականության փոփոխության և հրապարակված լուրերի համար պատասխանատու են նաև տվյալ ժամանակահատվածում թերթի գործադիր խորհրդի բոլոր անդամները, քանի որ խմբագիրները նշանակվել են «Ջումհուրիյեթ» հիմնադրամի գործադիր խորհրդի կողմից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}