• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:55, 11 Ապրիլ 2017

Ընդդիմադիր թերթի լրագրողներին Թուրքիայում պահանջում են ցմահ դատել

Ընդդիմադիր թերթի լրագրողներին Թուրքիայում պահանջում են ցմահ դատել

Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունն ավարտել է ընդդիմադիր «Zaman» թերթի ղեկավար կազմի և հոդվածագիրների նկատմամբ հետաքննության մեղադրական եզրակացությունը:

Դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցավորության վարչությունը 30 կասկածյալի նկատմամբ, որոնիցի 21-ը կալանավորված է,  Թուրքիայում հեղաշրջման փորձ անելու և «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանք է ներկայացրել:

Ինչպես տեղեկացնում է իշխանամետ «Sabah» թերթի կայքը, մեղադրականում պահանջվել է կասկածյալներին «Սահմանադրական կարգը խախտելու», «Մեջլիսի և Թուրքիայի հանրապետության կառավարությունը վերացնելու կամ գործունեությունը խափանելու փորձի»  համար դատապարտել եռակի ցմահ ազատազրկման, իսկ «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» համար՝ 7.5-ից 15 տարվա ազատազրկման:

Մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան, որը 15-օրյա ժամկետում կամ պետք է ընդունի, կամ մերժի այն: Ընդունելու դեպքում կասկածյալները կհայտնվեն մեղադրյալի աթոռին:

Հիշեցնենք, որ
«Zaman» թերթը փակվել էր 2016 թվականին: Այն համարվում էր իսլամի հայտնի քարոզիչ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած շարժման լրատվական օրգանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}