• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:48, 13 Ապրիլ 2017

Իտալացի նախարարը քննադատել է Թուրքիայում լրագրողների դեմ կիրառվող ճնշումները

Իտալացի նախարարը քննադատել է Թուրքիայում լրագրողների դեմ կիրառվող ճնշումները

Իտալիայի արդարադատության նախարար Անդրեա Օրլանդոն քննադատել է Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակումները:

«BBC Türkçe»-ի համաձայն՝ նախարարն անդրադարձել է իտալացի լրագրող և վավերագրագետ Գաբրիել դել Գրանդեի՝ Թուրքիայի Հաթայ նահանգում ձերբակալմանը: Օրլանդոն նշել է, որ Իտալիայի պատկան մարմինները հետևում են խնդրի շուրջ իրադարձությունների զարգացմանը: նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայում լրագրողների ձերբակալման և ազատազրկման բազմաթիվ դեպքերը խարխլում են այս երկրի արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը:

Հռոմում անցկացված մի մամուլի ասուլիսի ժամանակ իտալացի նախարարը մասնավորապես ասել է. «Մեր արտգործնախարարությունը ուշադիր հետևում է Գաբրիել դել Գրանդեի  վիճակին: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայում կալանավորված լրագրողների խնդրին, ապա, ինչպես ավելի վաղ էլ նշել ենք, մեզ մեծապես մտահոգում են Թուրքիայում ժողովրդավարության անկումն ու բազմաթիվ մարդկանց իրավունքների ոտնահարման դեպքերը»:

Օրլանդոն նշել է, որ Թուրքիայում արդարադատության համակարգը լիովին անկախ չի գործում, դրսից միջամտություններ են լինում:

«Այդ միջամտությունները կասկածի տակ են դնում դատական համակարգի իսկապես անկախ լինելու հանգամանքը և, որպես հետևանք, այդ համակարգի կայացրած վճիռների   որակը»,- ասել է նախարարը:

Իսկ Գաբրիել դել Գրանդեի կինը՝ Ալեքսանդրա դ'Օնոֆրիոն, սոցցանցերում կատարած մի գրառմամբ տեղեկացրել է, որ Գրանդեն, ամենայն հավանականությամբ, վաղը Թուրքիայից կարտաքսվի և կուղարկվի Իտալիա:

Նա հավելել է, որ Գրանդեի վիճակը լավ է, նրան թույլ չեն տալիս որևէ մեկի հետ տեսակցել, սակայն հարգանքով են վերաբերվում:

Հայտնի է նաև, որ Իտալացի լրագրողների միությունը որոշում է կայացրել՝ մայիսի 2-ին բողոքի ցույց անցկացնել Հռոմում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ցույցը ուղղված կլինի ինչպես Գրանդեի անհիմն ձերբակալության, այնպես էլ Թուրքիայում ազատազրկված բազմաթիվ լրագրողների իրավունքների ոտնահարման դեմ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}