• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:41, 20 Ապրիլ 2017

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) դատական հայց է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)  դեմ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը:

ԺԴԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ահմեթ Յըլդըրըմը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի նախագահ Սադի Գյուվենի և հանձնաժողովի մյուս անդամների դեմ՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:

Անկարայի արդարադատության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում Ահմեթ Յըլդըրըմը հայտարարել է, որ անհրաժեշտ է չեղյալ համարել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները:

ԺԴԿ պատգամավորը ընդգծել է, որ այս հանրաքվեն Թուրքիայի  Հանրապետության 
պատմության մեջ, թերևս, ամենակարևոր հանրաքվեն էր: Նա հիշեցել է, որ ապրիլի 16-ին՝ ընտրությունների ավարտից կարճ ժամանակ անց ԿԸՀ-ն հանդես է եկել առանց կնիքի քվեաթերթիկների մասին վճռորոշ հայտարարությամբ:

«Կենտրոնական ընտրական հանջձնաժողովի նախագահն ու անդամները բացահայտորեն անտեսել են իրենց պարտականությունները և հենց իրենք են ստվեր գցել հանրաքվեի վրա: Քանի դեռ հանրաքվեի արդյունքները չեն չեղարկվել այս հանրաքվեն հասարակության կողմից օրինական չեն համարվի», - ասել է Յըլդըրըմը:

Պատգամավորը նկատել է տվել, որ երեկ Թուրքիայի մեջլիսը գործել է ընդամենը 4 ժամ, և մեջլիսի աշխատանքների հապշտապ դադարեցման նպատակն այն է եղել, որպեսզի օրակարգ չբերվի հանրաքվեի օրինականության հարցը:

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}