Իրավական08:26, 20 Ապրիլ 2017
Ստամբուլում հանրաքվեի արդյունքերը բողոքարկող ցուցարարներ են ձերբակալվել

Թուրքիայում սահմադրական հանրաքվեի արդյունքներից դժգոհ քաղաքացիները շարունակում են բողոքի ցույցեր կազմակերպել մի շարք քաղաքներում:
Ըստ թուրքական «Hurriyet» պարբերականի` ոստիկանության կողմից տարածված գրավոր հաղորդագրության մեջ, ասվում է, որ Ստամբուլում 19 մարդ բերման է եթարկվել, որոնք մեղադրվում են «ցույցերի ժամանակ մարդկանց ուղղորդելու, սադրելու, ինչպես նաև չթույլատրված ցույցերի և հանրահավաքների միջոցով ժողովրդին ատելության և թշնամանքի դրդելու մեջ»:
Ըստ ոստիկանության` նշյալ անձինք ձգտում էին Ստամբուլում այնպիսի իրավիճակ ստեղծել, ինչպես 2013թ. Էր, երբ Ստամբուլի Գեզիի զբոսայգում մոտ 3 ամիս շարունակվում էին բողոքի ակցիաները Թուրքիայի կառավարության դեմ:
Հավելվում է, որ ցուցարարների վերջնական նպատակն է, չեղարկել ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած սահմադրական հանրաքվեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |