• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:51, 28 Ապրիլ 2017

Թուրքիայում ընդդիմադիրները դիմել են ՄԻԵԴ՝ բողոքարկելով հանրաքվեի արդյունքները

Թուրքիայում ընդդիմադիրները դիմել են ՄԻԵԴ՝ բողոքարկելով հանրաքվեի արդյունքները

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) պաշտոնապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` բողոքարկելով ապրիլի 16-ին երկրում կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքները:

«ԺՀԿ»-ն նեկայացնող պատգամավոր Մուսա Չամը հայտնել է, որ ՄԻԵԴ-ին ներկայացված դիմումի մեջ ամփոփվել են սահմանադրական հանրաքվեի ընթացքում  և դրան հաջորդող ժամանակաշրջանում տեղի ունեցած միջադեպերը, քվեարկության արդյունքները:  Մասնավորապես, նշվում է, որ հանրաքվեի ընթացքում բոլոր հանրային աղբյուրները անձամբ հսկվել են նախագահի կողմից և ուղղորդվել ՝ «կողմ» քվեներ ապահովվելու համար:

Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ դիմումում նշվում է, որ «դեմ» քվեարկողները ներկայացվում որպես «ահաբեկիչներ» կամ մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեջ։

Բացի այդ հանրաքվեն անցկացվել է հուլիսի 15-ին հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության շրջանակներում, երբ սահմանափակված են մի շարք օրենքներ, իրավունքներ և ազատություններ։

Աղբյուրը նշում է, որ ընդդիմադիրների պնդմամբ կենտրոնական հանձնաժողովի կողմից առանց կնիք քվեաթերթիկները վավեր ճանաչելու պատճառով, չի կարելի համարել, որ հանրաքվեի արդյունքները արտահայտում են ժողովրդի կամքը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}