• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:38, 04 Մայիս 2017

Ստամբուլի վճռաբեկ դատարանը բեկանել է «Ակոս»-ի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը

Ստամբուլի վճռաբեկ դատարանը բեկանել է «Ակոս»-ի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը

Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին սպառնալից հաղորդագրություն ուղարկողների վերաբերյալ ազատ արձակման որոշումը բեկանվել է: «Ակոս»-ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ Ստամբուլի վճռաբեկ դատարանը որոշել է, որ հայկական թերթին ուղղված արտահայտությունները «ատելություն և թշնամանք» են պարունակում:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ 2015թ. ապրիլի 24-ին, Թուրքիայի ազգայնական կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Բիլալ Գյոքչեյուրթը և «
Turan Ocakları» ազգայնական խմբավորման ղեկավար Էրջան Ուչարը սև պսակ էին դրել «Ակոս»-ի խմբագրատան դիմաց, ինչպես նաև՝ հանդես էին եկել թերթին ուղղված սպառնալիքներ պարունակող հայտարարությամբ:

Սակայն այս առթիվ հարուցված քրեական գործը քննող Ստամբուլի  առաջին ատյանի քրեական դատարանը 2016թ. նոյեմբերի 18-ին մեղադրյալներին ազատման որոշում էր կայացրել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Դրանից հետո «Ակոս»-ը բողոքարկել էր դատարանի որոշումը:

Ստամբուլի տարածքային վճռաբեկ դատարանը, հիմնվելով «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վրա, նշել է, որ ժամանակակից աշխարհում զրպարտությունները, պատիվն ու արժանապատվությունը վիրավորող խոսքերն ու հայտարարությունները, պատերազմ հրահրող, ատելության, խտրականության, թշնամանքի և բռնության կոչ պարունակող հայտարարությունները չեն առնչվում խոսքի ազատության սկզբունքի հետ, գնահատվում են որպես հանցանք ու ենթակա են դատապարտման:

Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվել է նաև, որ խնդրո առարկա մամլո հաղորդագրությամբ մեղադրյալները թիրախավորել են Հրանտ Դինքի գործով արդար դատավարության պահանջով «բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսը օգտագործողներին, այդ թվում՝ նաև «Ակոս»-ի աշխատակիցներին: Համաձայն դատարանի վճռի՝ մեղադրյալների այս արարքը պետք է դիտարկվեր Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ հասարակության մեջ ատելություն և թշնամանք հրահրելու մասին 216-րդ հոդվածի համատեքստում, ինչը առաջին ատյանի դատարանը չէր արել: 


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}