Իրավական11:42, 05 Մայիս 2017
Թուրքիայի վերաքննիչ դատարանը մերժել է «Wikipedia»-ի արգելափակման դեմ բողոքը
Անկարայի վերաքննիչ քրեական դատարանը մերժել է հանրահայտ «Wikipedia» ինտերնետային հանրագիտարանի արգելափակման դեմ համանուն հիմնադրամի ներկայացրած բողոքը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Demokrat Haber» լրատվակայքը:
Կայքի արգելափակման որոշումն առաջինը բողոքարկել էին պրոֆեսոր Յաման Աքդենիզը և դոցենտ Քերեմ Ալթըփարմաքը: Այնուհետև նշյալ որոշումը բողոքարկել էր նաև «Wikipedia»-ին առընթեր հիմնադրամը:
Աքդենիզի և Ալթըփարմաքի բողաքարկման արդյունքում պարզվել է, որ ինտերնետային խոշորագույն հանրագիտարանը Թուրքիայի տարածքում արգելափակվել է ընդամենը երկու հոդվածի պատճառով: Դրանք են՝ «Foreign involvement in the Syrian Civil War / Արտաքին ներգրավվածությունը Սիրիայի քաղաքացիական պատերազմին» և «State-sponsored terrorism/ պետության կողմից հովանավորվող ահաբեկչություն» հոդվածները:
Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհրդի նախագահ Ֆաթիհ Սայանը ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի անտեսել Թուրքիայի դատարանների որոշումները: «Առանց դատական որոշման «Wikipedia»-ի հասանելիության վերականգնումը հնարավոր չէ»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ի վաղ առավոտից Թուրքիայում արգելափակվել է աշխարհում ամենահայտնի ինտերնետային ազատ հանրագիտարանի՝ Wikipedia-ի մուտքը: Այս մասին համապատասխան դատական որոշում չէր կայացվել, սակայն Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության խորհուրդը տեղեկացրել էր, որ կայքի նկատմամբ վարչական միջոցներ են կիրառվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |