Իրավական10:02, 10 Մայիս 2017
Թուրքիայում վերջին 5 տարում 451 բանտարկյալ է մահացել

Թուրքիայի արդարադատության նախարարությունը, ընդդիմադիր պատգամավոր Գամզե Աքքուշի հարցմանն ի պատասխան, երկրի բանտերում գտնվող վատառողջ դատապարտյալների վերաբերյալ տեղեկություն է տրամադրել, որում ուշագրավ տվյալներ են տեղ գտել:
Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» շաբաթաթերթը, հիմնվելով նախարարության տրամադրած տվյալների վրա, հայտնում է, որ Թուրքիայի բանտերում ներկայումս 841 վատառողջ բանտարկյալ սպասում է ազատման հրամանի, իսկ 1086 բանտարկյալ, որոնք նույնպես ունեն առողջական լուրջ խնդիրներ, անտեսված վիճակում են և ոչ մի բան չի արվում նրանց կյանքը փրկելու համար:
Բացի այդ, ըստ պարբերականի վերջին 5 տարում, 451 բանտարկյալ, որոնք չնայած ծանր առողջական վիճակին ազատ չեն արձակվել, և հետևաբար մահացել բանտում: Ի դեպ, նախարարության տվյալներով, ամենաշատ մահացությունը գրանցվել է 2016 թվականին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |