• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական13:33, 12 Մայիս 2017

Թուրքական դատարանը «National Geographic»-ի լրագրողին երկրից արտաքսելու որոշում է կայացրել

Թուրքական դատարանը «National Geographic»-ի լրագրողին երկրից արտաքսելու որոշում է կայացրել

Մայիսի 8-ին Թուրքիայի հարավարևելյան Բաթման նահանգի Հասանքեյֆ շրջանում  բերման է ենթարկվել «National Geographic»-ի ֆրանսիացի լրագրող Մաթիաս Դեպարդիոնը: Ըստ թուրքական «Mynet» լրատվական կայքի` Դեպարդիոնը ֆոտոռեպորտաժ էր պատրաստում Բաթմանի Հասանքեյֆ հինավուրց քարանձավային քաղաքի վերաբերյալ, որը ներկայումս ոչնչացման վտանգի տակ է: Բերման է ենթարկվել նաև նաև լրագրողի թարգմանիչը: 

Նրանք մեղադրվում են սոցմեդիայում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (ՔԲԿ-PKK) օգտին քարոզչություն անելու մեջ:

Հարցաքնությունից հետո Դեպարդիոնի գործը փոխանցել են դատարան, որն էլ արտաքսելու մասին որոշում է կայացրել:  Ֆրանսիացի լրագրողին տեղափոխել են Թուրքիայի Գազիանթեփ նահանգում գտնվող արտաքսման հարցերով զբաղվող կենտրոն: 

Լրագրողի իրավաբանները դիմել են դատարան՝ արտաքսման որոշումը չեղարկելու պահանջով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն մեղադրանքով Թուրքիայից արտաքսվեց իտալացի լրագրող Գաբրիելե Դել Գրանդեն: Վերջինս Թուրքիայի Հաթայ նահանգ էր մեկնել`Սիրիայի քաղաքացիական պատերազմի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ծագման մասին իր նոր գրքի համար որոշ նյութեր պատրաստելու նպատակով:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}