• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 22:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:56, 16 Մայիս 2017

Թուրքիայի ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի գլխավոր խմբագիրը կալանավորվել է

Թուրքիայի ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի գլխավոր խմբագիրը կալանավորվել է

Թուրքիայում շարունակվում են ընդդիմադիր մամուլի հետապնդումներն ու լրագրողների որսը: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այսօր կալանավորվել է ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենը: Այսպիսով, թերթի կալանավորված աշխատակիցների ու ղեկավարների թիվը հասավ 13-ի:

Ընդդիմադիր լրագրողի դեմ քրգործ է հարուցվել՝ «ահաբեկչական խմբավորման պրոպագանդայի» և «զոհվածի հիշատակի անարգման» մեղադրանքով: Պատճառը Դ
ենիզլիի գլխավոր հանրապետական դատախազի մահվան պատճառ դարձած վթարի մասին կայքում տեղ գտած լուրն է:

Դենիզլիի դատախազ Մուստաֆա Ալփերը Ֆեթհուլլահ Գյուլենի գործով առաջին մեղադրական եզրակացություն կազմողն է, ով մայիսի 10-ին տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհ է դարձել:

Մեղադրանքը հիմնականում հիմնված է վթարի վերաբերյալ «Cumhuriyet»-ի թվիթերյան էջում հրապարակված  լուրի վերնագրում տեղ գտած մի կոպիտ ձևակերպման վրա, որը սակայն, ընդամենը վայրկյաններ անց ուղղվել է: Իր ինքնապաշտպանական խոսքում Գյուվենը նշել է, որ վերնագրի ձևակերպումը անփութության և լուրի հապշտապ հրապարակման հետևանք է, իսկ բուն տեքստում բռնություն խրախուսող կամ դատախազի հիշատակը անարգող որևէ արտահայտություն իրականում տեղ չի գտել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}