Իրավական08:11, 17 Մայիս 2017
Թվիթերում կատարած գրառումների համար քուրդ արվեստագետի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Թուրքիայում քուրդ հայտնի արվեստագետ Ֆերհաթ Թունչը թվիթերում կատարած գրառումների պատճառով կկանգնի դատարանի առաջ։
Թունչը , ով Թվիթերի իր միկրոբլոգում Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) վերաբերյալ գրառումներ է կատարել, մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեջ։
Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ ավելի վաղ Թունչը բերման էր ենթարկվել «նախագահին վիրավորելու» մեղադրանքով։
Ինքը Թունչը թեմայի վերաբերյալ ասել է. «ԺԴԿ-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և կուսակցություն մյուս ձերբակալված պատգամավորների վերաբերյալ գրառումներս որպես ապացույց ներառվել են մեղադրական եզրակացությունում։ Ստացվում է՝ ամեն տեսակի քննադատությունը ընկալվում է, որպես «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն»։ Նրանց նպատակը մեզ 4 պատի մեջ փակելն է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |