• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:00, 24 Մայիս 2017

Թուրքիայում հացադուլ անող մտավորականները ձերբակալվել են

Թուրքիայում հացադուլ անող մտավորականները ձերբակալվել են

Թուրքական դատարանի որոշմամբ ձերբակալվել են 76 օր շարունակ հացադուլի մեջ գտնվող գիտնական Նուրիյե Գյուլմենը և ուսուցիչ Սեմի Օզաքչանը: Գյուլմենը և Օզաքչանը հեռացվել էին աշխատանքից Թուրքիայում  հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հաստատված արտակարգ դրության ժամանակ: Նրանք վճռի դեմ բողոքելու և կրկին աշխատանքի վերադառնալու նպատակով հացադուլ էին հայտարարել:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Habertürk» լրատվական կայքը, Անկարայի գլխավոր դատախազությունը «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով հետաքննություն էր սկսել նրանց նկատմամբ: Հացադուլի 75-րդ Գյուլմենը և Օզաքչանը դատախազության որոշմամբ բերման էին ենթարկվել: Իսկ մեկ օր անց դատարանը «զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» փաստարկով բավարարել էր նրանց կալանավորելու դատախազության պահանջը:

Հիշեցնենք, որ 2016թ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել:  Հուլիսի 20-ից Թուրքիայում հայտարարվել է  արտակարգ դրություն, որը շարունակվում է մինչև այժմ: Այս ընթացքում 
տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվել կամ ազատվել են աշխատանքից:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}