Իրավական13:45, 26 Մայիս 2017
Թուրքական դատարանը Գյուլենին քաղաքացիությունից զրկելու որոշում է կայացրել

Թուրքական դատարանը գյուլենական համայանքի հիմնադիր, իսլամի հայնտի քարոզիչ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին քաղաքացիությունից զրկելու որոշում է կայացրել:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ադանայի քրեական դատարանը նման որոշում կայացրել է FETÖ-ի («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն»՝ թուրքական մամուլն այդպես է կոչում Գյուլենի հիմնած կառույցը) գործի շրջանակներում, որում ներառված են 105 կասկածյալ, հիմնականում գործարարներ: Նրանք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» և «ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու» մեջ:
Կասկածյալների թվում է նաև Ֆեթուլլահ Գյուլենը, որի վերաբերյալ դատարանը քաղաքացիութունից զրկելու միջանկյալ որոշում է կայացրել՝ այդ մասին ծանուցում ուղարկելով Թուրքիայի արդարադատության նախարարություն:
Ծանուցման մեջ նշվում է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 302-րդ, 309-րդ, 310-րդ, 311-րդ, 312-րդ, 313-րդ, 314-րդ և 315-րդ հոդվածններով կասկածվող կամ մեղադրանք առաջադրված անձանց դատարան չներկայանալու դեպքում մեկ ամսվա ընթացքում քաղաքացիությունից զրկելու մասին պետք է ծանուցել նախարարությանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |