• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 21:19
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:36, 30 Մայիս 2017

Թուրքիայում 2.997 մարդ ենթարկվում է էլեկտրոնային վերահսկման

Թուրքիայում 2.997 մարդ  ենթարկվում է  էլեկտրոնային վերահսկման

Թուրքիայում պայմանականորեն ազատության մեջ գտնվող 2.997 մարդ վերահսկվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի համաձայն՝ այս մասին տեղեկացրել է դատապարտյալների պայմանական ազատման Անթալիայի վարչության տնօրեն Շեֆիք Դեմիրքոլը:

Անթալիայի գլխավոր դատախազ Ռամազան Սոլմազի խոսքով՝  կասկածյալների, մեղադրյալների ու դատապարտյալների պայմանական ազատ արձակումը քրեակատարողական մեթոդ է, որը հնարավորություն է տալիս պատիժը կրել առանց սոցիումից կտրվելու՝ իրավապաշտպան մարմինների վերահսկողության ներքո:

Թուրքիայում այս համակարգը ներդրվել է 2005թ. և մինչ օրս  997.778 դատական վճռի իրագործում տեղի է ունեցել համապատասխան հատուկ վարչությունների վերահսկողությամբ պայմանական ազատության շնորհմամբ:

Իսկ էլեկտրոնային վերահսկումը բարձրագույն տեխնոլոգիաների ներդրմամբ կասկածյալների, մեղադրյալների կամ դատապարտյալների գործունեության վերահսկումն ու մոնիտորինգն է հասարակության մեջ: Միայն Անթալիայում ներկայումս 187 էլեկտրոնային վերահսկման սարք կա:

Էլեկտրոնային վերահսկման համակարգի ներդրման մասին օրենքը Թուրքիայում հաստատվել է 2012թ. ապրիլին, իսկ գործնական կիրառույթունն սկսվել է 2013թ. հունվարի 1-ից: Մինչ օրս էլեկտրոնային վերահսկման և մշտադիտարկման ընդհանուր առմամբ ենթարկվել է 24.722 մարդ:

Թուրքիայում էլեկտրոնային վերահսկումը կիրառվում է 4 խմբի մարդկանց նկատմամբ՝ տնային կալանքի դատապարտվածների, որոշակի տարածքներից դուրս չգալու պարտավորություն ունեցողների, որոշակի անձանց (տուժածներին) կամ վայրերի չմոտենալու պարտավություն ունեցող անձանց  և նրանց նկատմամբ, ում արգելված  է ալկոհոլային խմիչքներ օգտագործել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}