Իրավական07:35, 01 Հունիս 2017
Քրդամետ կուսակցության պատգամավորը Թուրքիայում դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) խոսնակ և պատգամավոր տկն Բեսիմե Քոնջան դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման:
Ինչպես հաղորդում է թուրքական «Sondakika» լրատվամիջոցը, Թուրքիայի Բաթմանի ծանր հանցանքների դատարանը նրան մեղադրել է «ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու», ինչպես նաև «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» հոդվածների հատկանիշներով:
Ավելի վաղ դատախազության կողմից տարվող հետաքննության շրջանակներում Քոնջան ձերբակալվել էր 2016թ. դեկտեմբերի 13-ին, սակայն 2017թ. մայիսին 3-ին ազատ էր արձակվել՝ երկրի սահմաններից դուրս չգալու պայմանանով: Բայց որոշ ժամանակ անց դատարանը պատգամավորի նկատմամբ արդեն կալանավորման որոշում էր կայացրել: Այդ ժամանակ արդեն Քոնջան բերման էր ենթարկվել Բաթմանի օդանավակայանից: Նա պատրաստվում էր մեկնել Սիիրթ նահանգ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |