Իրավական08:05, 07 Հունիս 2017
Ձերբակալվել է Amnesty International-ի Թուրքիայի գրասենյակի ղեկավարը

Թուրքիայի Իզմիր քաղաքի հանրապետական գլխավոր դատախազության որոշմամբ ձերբակալվել է «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի հիմնադիր և ղեկավար, փաստաբան Թաներ Քըլըչը:
Թուրքական «Gazetekarinca» լրատվամիջոցը, հղում անելով «Anadolu» պետական լրատվական գործակալությանը, նշում է, որ Քըլըչը և ևս 22 փաստաբան մեղադրվում են գյուլենականների հետ կապեր ունենալու և 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ:
Թաներ Քըլըչին ձերբակալելու որոշումը խստորեն դատապարտվել է «Amnesty International»-ի ղեկավարության կողմից: Մասնավորապես կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթթին այդ ամենը որակել է որպես թուրքական իշխանությունների կամայականություն:
Կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշվում է. «Նրանց մասնակցության վերաբերյալ հավաստի և ընդունելի ապացույցների բացակայության պատճառով մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին անմիջապես ազատել Կիլիչին և 22 իրավաբաններին, նաև հանել մեղադրանքը նրանց վրայից»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |