Իրավական12:35, 12 Հունիս 2017
Թուրքիայից արտաքսված ֆրանսիացի լրագրողը խոսել է իր ձերբակալությունից

Հունիսի 9-ին Թուրքիայից արտաքսված հանրահայտ «National Geographic» ամսագրի ֆրանսիացի թղթակից, լրագրող Մաթիաս Դեփարդոնը «Deutsche Welle»-ի հետ զրուցում պատմել է, թե ինչ նպատակ էին հետապնդում թուրքական իշխանությունները և իրավապահ մարմինները՝ իրեն ձերբակալելով:
Միջանկյալ նշենք, որ 37-ամյա Դեփարդոնը ձերբակալվել էր մայիսի 8-ին՝ Բաթմանի Հասանքեյֆ շրջանում: Նա մեղադրվում էր առանց լրագրողական քարտի Թուրքիայում գործունեություն ծավալելու մեջ: Իսկ «Ֆրանս-պրես» գործակալության (AFP) համաձայն՝ Դեփարդոնը ձերբակալվել էր «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով:
Թուրքական «Haberdar» լրատվամիջոցը, հղում անելով վերոնշյալ հարցազրույցին, նշում է, որ ըստ Դեփարդոնի՝ իր ձերբակալությամբ թուրքական կողմը փորձել է յուրատեսակ ուղերձ հղել այն լրագրողներին, ովքեր աշխատանքներ կիրականանցնեն Թուրքիայի հարավ-արևելքում:
«Ըստ իս՝ նպատակը Թուրքիայի հարավ-արևելքում լուսաբանումներ անող թուրք և օտարերկրյա լրագրողներին կոշտ ուղերձ հղելն էր»,- ասել է Դեփարդոնը:
Թուրքական աղբյուրի տեղեկացմամբ՝ նա Ֆրանսիայում արդեն հասցրել է հանդիպել նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի և մի շարք ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյանների հետ:
Նշենք, որ Մակրոնը ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել էր ֆրանսիացի լրագրողին հնարավորինս արագ հայրենիք ուղարկել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |