Իրավական14:02, 14 Հունիս 2017
Ստամբուլում ձերբակալվել է Ադրբեջանում գյուլենական համայնքի պատասխանատուն

Թուրքիայի Մալաթիայի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում ձերբակալվել է Ադրբեջանում գյյուլենական համայնքի պատասխանատու՝ ոմն Մ.Մ.-ն:
Այդ մասին հայտնում է թուրքական «Agridahaber» լրատվական կայքը` հղում անելով Մալաթիայի նախահանգապետարանի հայտարարությանը: Նշվում է, որ նշյալ անձը հետախուզության մեջ էր գտնվում:
Այլ գործողության ժամանակ տեղի ոստիկանական բաժանմունքի ապօրինության և կազմակերպված հանցանքների դեմ պայքարի աշխատակիցները ձերբակալել են ևս 5 մարդու, ովքեր կասկածվում էին գյուլենականների հետ կապեր ունենալու մեջ: Նրանցից մեկի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել:
Հիշեցնենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ նրա առաջնորդ, իսլամի քարոզիր ամերիկաբնակ միլարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |