Իրավական07:08, 07 Հուլիս 2017
Գյուլենականների որս Թուրքիայի 32 շրջաններում
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում երկրի 32 շրջաններում իրականացվել են համաժամանակյա գործողություններ: Ընթացքում ձերբակալվել է 57 քաղաքացի:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի՝ նրանց կասկածում են Թուրքիայում արգելված ByLock բջջային հավելվածից օգտվելու մեջ, որը հանդիսանում է գյուլենականնարի հաղորդակցման գաղտնի ցանցը:
Գործողության ընթացքում առգրավվել են մի շարք փաստաթղթեր և բջջային հեռախոսներ: Աղբյուրը չի տեղեկացնում, թե հիշյալ ոստիկանական օպերացիան մասնավորապես որ շրջաններում է կատարվել:
Հիշեցնենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ ծածկագրերով հաղորդակցվելու համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |