Իրավական12:25, 11 Հուլիս 2017
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը պատրաստվում է դատի տալ Էրդողանին
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) մամուլի քարտուղար Օսման Բայդեմիրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորանք է հասցրել իրենց կուսակցության համանախագահ Սելլահաթթին Դեմիրթաշին:
Ըստ թուրքական «Yaniakit»թերթի կայքի՝ խոսքը վերաբերում է Էրդողանի այն հայտարարությանը, երբ վերջինս Համբուրգում տեղի ունեցած մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ Դեմիթաշին անվանել էր «ահաբեկիչ»:
Բայդեմիրը հայտնել է, որ նշյալ հարցով իրենք դատական հայց են ներկայացնելու՝ բարոյական փոխհատուցում ստանալու նպատակով: Խոսնակը շեշտել է, որ իրենք հարցը տեղափոխելու են նաև եվրադատարան:
Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերին Թուրքիայում ձերբակալվել էր քրդամետ կուսակցության 16 անդամ, այդ թվում կուսակցության համանախագահներ Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուկսեքդաղը: Ձերբակալությունները տեղի են ունեցել միաժամանակ Թուրքիայի մի քանի քաղաքներում, մասնավորապես, Անկարայում, Դիարբեքիրում, Մարդինում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |