Իրավական07:59, 02 Օգոստոս 2017
Թուրքիայում «Hero» գրությամբ շապիկի ճգնաժամը շարունակվում է. արտաքսվել է Ադրբեջանի քաղաքացի

Թուրքիայի Կարս քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել, ապա արտաքսել «Hero» գրությամբ շապիկ հագած Ադրբեջանի քաղաքացուն: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet » թերթի կայքը:
Ադրբեջանցի Ն.Շ.-ն նախ տարվել է ոստիկանական բաժանմունք՝ ցուցմունք տալու, ապա նրան արտաքսել են երկրից:
Թուրքիայում «Hero» գրությամբ շապիկներ հագնող մարդկանց սկսել են ձերբակալել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձի գործով դատավարության ժամանակ կասկածյալներից մեկը ներկայացել էր նույն գրությամբ շապիկ հագած:
Այդ դեպքից հետո Թուրքիայում կասեցվել էր նաև «DeFacto» ընկերության կողմից արտադրվող «Hero» գրությամբ շապիկների վաճառքը: Սակայն շապիկն ավելի վաղ ձեռքբերած բազմաթիվ քաղաքացիներ առ այսօր դեռևս փողոցում կանգնեցվում ու ձերբակալվում են: Այս խահի դրությամբ բերման է ենթարկվել արդեն 30 հոգի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |