Իրավական08:35, 03 Օգոստոս 2017
Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրողը կալանավորվել է

Հուլիսի 26-ին թուրք-իրաքյան «Հաբուր» անցակետով Թուրքիա մուտք գործելիս ձերբակալված ֆրանսիացի լրագրող Լուփ Բուրոն կալանավորվել է:
Ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ ֆրանսիացի լրագրողը կալանավորվել է «ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով և ուղարկվել Թուրքիայի Շըրնաք քաղաքի կալանավայր:
Թուրքական աղբյուրը նշում է, որ Բուրոն լրագրության ֆակուլտետի ուսանող է, սովորում է արաբերեն և լուրեր ու հոդվածներ է հեղինակում «TV5Monde» հեռուստաալիքի ու «ArteJournal» ու «Slate» թերթերի համար:
Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ քաղաքում լրագրող աշխատող Բուրոյի` Թուրքիա անցնելու նպատակը արձակուրդն Իզմիրում ու Ստամբուլում անցկացնելն է եղել:
Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ֆրանսիացի լրագրողի մոտից հայտնաբերվել են Սիրիայի քրդական կուսակցության (Ժողովրդավարական միություն կուսակցություն-PYD) և դրա ռազմական թևի (Ժողովրդի ինքնապաշտպանության ուժեր-YPG) անդամների հետ արված ռեպորտաժներ ու լուսանկարներ:
Նշենք, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում քրդական ամենաազդեցիկ կուսակցությունը հանդիսացող ԺՄԿ-ին իր ռազմական թևի հետ միասին համարում է ահաբեկչական կազմակերպություն՝ մեղադրելով «Քրդստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապեր ունենալու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |