• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական09:50, 04 Օգոստոս 2017

Գերմանիայի քաղաքացի թուրք լրագրողի համար 15 տարվա ազատազրկում է պահանջվել

Գերմանիայի քաղաքացի թուրք լրագրողի համար 15 տարվա ազատազրկում է պահանջվել

Թուրքական «Etkin» (ETHA) լրատվական գործակալության թղթակից և թարգմանիչ, Գերմանիայի քաղաքացի Մեշալե Թոլուի դեմ քրգործ է հարուցվել՝15  տարվա ազատազրկման պահանջով:

Թուրքական «Diken» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թոլուն ձերբակալվել էր ապրիլի 30-ին՝  սեփական տանը, իսկ մայիսի 6-ին կալանավորվել էր՝ «ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» և «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» անելու մեղադրանքով:

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը վարույթ է ընդունել 18 անձի վերաբերյալ կազմված մեղադրական եզրակացությունը, որտեղ ներգրավված է նա Թոլուն: Վերջինիս մասնակցությամբ առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 11-12-ին՝ կալանավորումից վեց ամիս անց:

Մեղադական եզրակացության համաձայն՝  «Մարքսիստ լենինիստ կոմունիստական կուսակցությունը» (ՄԼԿԿ- MLKP) ծրագրել էր մայիսի 1-ին Թաքսիմի հրապարակ դուրս գալ զենքերով, պայթուցիկներով ու մոլոտովի կոկտեյլով զինված: Ուստի ոստիկանությունը նախօրեին ներխուժել է կասկածյալների տները՝ բռնագրավելու համար բոլոր այն զենքերն ու անօրինական բովանդակությամբ պաստառները, որոնք պետք է տարվեին հրապարակ:

«ETHA» -ի թղթակիցը մեղադրվել է նաև 2014թ. Սուփհի Նեջաթ Աղըրնասլըի համար կազմակերպված երթին, Սիրիայում զոհված ՄԼԿԿ զինյալ Իվանա Հոֆֆմանի հուղարկավորությանը, 2014թ. «Ճնշվածների սոցիալիստական» կուսակցության (ՃՍԿ-ESP) կազմակերպած հակակոռուպցիոն ակցիային և ՄԼԿԿ զինյալներ Յելիզ ԷՐբայի ու Շիրին Օթերի հուղարկավորությանը մասնակցելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}