• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 20:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:58, 16 Օգոստոս 2017

ԱՄՆ զեկույց.«Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»

ԱՄՆ զեկույց.«Թուրքիան փորձում է միջամտել Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությանը»

ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից հրապարակվել «Կրոնական ազատությունը աշխարհում 2016թ.-ին» խորագրով զեկույցը, որը պատրաստվել է ԱՄՆ-ի կոնգրեսի դիվանագետների կողմից:

Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝  զեկույցի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար 
Ռեքս Թիլլերսոնը քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի, Չինաստանի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Սուդանի հասցեին: 

Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ Թուրքիայում ոչ սուննի մահմեդականները պետության կողմից պաշտպանված չեն: Մասնավորապես տեղի ալևիները, հրեաները, ինչպես նաև բողոքականները մշտապես սպառնալիքներ են ստանում:

«Թուրքիայի պաշտոնյաները շարունակում են սահմանափակել կրոնական փոքրամասնություն ներկայացնող որոշ խմբերի իրավունքները: Որոշ կրոնական համայնքներ շարունակում են պետության հետ իրենց անշարժ գույքերի վերաբերյալ խնդիրներ ունենալ»,-ասել է Թիլլերսոնը:

Վերջինիս նաև խոսել է գյուլենականների հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսոնի ձերբակալության մասին: Նա վերջինիս ձերբակալությունը որակել է որպես անօրինական քայլ:

«Ակոս»-ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Պոլսի հայոց պատրիարքի ընտրության գործընթացին: Նշվել է, որ պետությունը փորձում է միջամտել ընտրություններին:

Բացի այդ հիշատակվել է Դիարբեքիրի Սուր շրջանում եկեղեցիների պետականացմանը: Մասնավորապես նշվել է, որ սպասվում էր, որ շրջանում տեղի ունեցած բախումների հետևանքով մեծ վնաս կրելուց հետո, այդ եկեղեցիները կվերադարձվեին համապատասխան համայնքների հիմնադրամներին :  

«Ոչ մահմեդական խմբերի մեծ մասը ապրում են Ստամբուլում և այլ խոշոր քաղաքներում: Հստակ թվերը չգիտենք,  բայց համայնքների ներկայացրած տվյալներով Թուրքիայում  ապրում է 90 հազար հայ, որից 60 հազար են հանդիսանում Թուրքիայի քաղաքացի, մնացած 30 հազարը անօրինական կարգավիճակով է գտնվում երկրում:  Մնացած ոչ մահմեդական համայնքների թվերը հետևյալն են. 17հազար հրեա, 2 5 հազար կաթոլիկ հույն, 25 հազար ուղղափառ ասորի, 22 հազար եզդի, 15 հազար ռուս, 5000 եհովայի վկա, 2000 ուղղափառ հույն»,-նշված է եղել զեկույցում:

Վերջում անդրադարձ է կատարվել նաև Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի ամառային ճամբարի ՝ «Քամփ Արմեն»-ի՝ հայկական համայնքին վերադարձնելու հարցին: Նշվել է, որ այն վերադարձնելու համար պահանջվեց ուղիղ 175 օր:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}