Իրավական06:52, 19 Օգոստոս 2017
Թուրքիայում դարձյալ Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել
Թուրքիայում ձերբակալվել է Գերմանիայի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող մի կին: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը:
Խոսնակը նշել է, որ ձերբակալության պատճառը կարող են լինել ձերբակալվածի քաղաքական հայացքները: Նա հավելել է, որ դեպքի մանրամասները պարզելու համար իրենցից շուրջ երկու շաբաթ ժամանակ կպահանջվի:
Իսկ «Frankfurter Allgemeine Zeitung»-ը դեպքի մասին հետևյալ մեկնաբանությունն է արել. «Թուրքիայի քաղաքական կառավարությունը շարունակում է ճնշումներ գործադրել բոլոր նրանց վրա, ովքեր իրեն դուր չեն գալիս: Նրանց վերջին զոհը Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիություն ւնեցող մի փաստաբան կին է»:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Ստամբուլում մի սեմինարի ժամանակ ձերբակալվել էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների 10 անդամներ, որոնց թվում նաև՝ գերմանացի իրավապաշտպան Պետեր Շտոյդթները: Վերջինս ավելի ուշ կալանավորվել էր, ինչև երկու երկրների հարաբերություններում լարվածության մեծացման լուրջ պատճառ էր հանդիսացել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |