Իրավական07:01, 04 Հոկտեմբեր 2017
Թուրքիայի քրդամետ կուսակցության կին պատգամավորը զրկվել է մանդատից

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Սիիրթ նահանգի կին պատգամավոր Բեսիմե Քոնջան զրկվել է մանդատից։
Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ այդ մասին համապատասխան փաստաթուղթ է հրապարակվել Թուրքիայի կառավարության աշխատակազմի կողմից։ Նշյալ փաստաթուղթն ընթերցվել է Թուրքիայի խորհդարանում, որից հետո Քոնջան զրկվել է պատգամավորական մանդատից։
Որպես դրա պատճառ նշվել է այն, որ Քոնջան իր ելույթներում աջակցում է ահաբեկչությանը: Աղբյուրը հիշեցնում է, որ Քոնջան ավելի վաղ Թուրքիայի Գազիանթեփի դատարանի կողմից մեղադրվել էր «ահաբեկչական կազմակերպության օգտին» քարոզչություն անելու մեջ և դատապարտվել 2,5 տարի ազատազրկման։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորական մանդատից զրկվել էին քրդամետ կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը, պատգամավորներ Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը և Նուրսել Այդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |