Իրավական06:07, 05 Հոկտեմբեր 2017
Թուրք ընդդիմադիր գործիչը ձերբակալվել է՝ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով

Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP)՝ Քյութահյա նահանգի Հիսարլըք շրջանի տարածքային կառույցի նախագահ Ռեջեփ Օնլուն։ Թուրքական «Sözcü» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Օնլուն մեղադրվել է սոցցանցերում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական հրապարակումներ կատարելու մեջ։
ԺՀԿ Քյութահյայի տարածքային կառույցի նախագահ Զելիհա Աքսազ Շահբազը քննադատել է Օնլուի ձերբակալության փաստը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ որպես ընդդիմադիր գործիչ նա լիովին իրավասու է քաղաքական քննադատության ենթարկելու իշխանության ներկայացուցչին և դա չպետք է գնահատվի որպես վիրավորանք։
«Որպես գլխավոր ընդդիմադիր կուսակցություն՝ մեր կուսակցության ներկայացուցիչների և կառույցների պարտականությունն է վերահսկել իշխանությանը։ «Հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքը օգտագործվում է որպես գործիք՝ հասարակական և քաղաքական ընդդիմությանը ճնշելու և լռեցնելու համար։ հարյուրավոր ձերբակալությունների և կալանավորումների միջոցով հասարակությունը ճնշվել է, հաստատվել է ավտորիտար, բռնատիրական ռեժիմ», -ասել է Շահբազը։
Նա նշել է, որ իր կուսակցությունը մերժում է այդ մեղադրանքները, չի ընկճվելու իշխանության ճնշումների ու լռեցնելու փորձերի պատճառով և շարունակելու է պայքարը երկրում կրկին ժողովրդավարություն և ազատություն հաստատելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |