Իրավական08:50, 26 Հոկտեմբեր 2017
Թուրքիայում շարունակվում են զինվորականության դեմ հետապնդումները գյուլենականության մեղադրանքով

Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի Քոնյա նահանգի 31 շրջանում գյուլենականների հերթական «որս» է իրականացվել։ Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ գյուլենական համայնքի կամ որ նույնն է՝ զուգահեռ կառույցի (FETÖ/ PDY) հետ կապի մեղադրանքով Քոնյայում 70 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել։
Հեղաշրջման փորձից հետո գյուլենական համայնքի դեմ սկսված հետաքննության շրջանակներում ձեռք են բերվել տեղեկություններ թուրքական բանակի 70 զինվորականի՝ գյուլենականների հետ ենթադրյալ կապի վերաբերյալ։ Դրա հիման վրա 70 զինվորականի ձերբակալման հրաման է արձակվել: Հրամանի կատարման նպատակով մեկնարկած համաժամանակյա գործողությունները և ձերբակալությունները այս պահին շարունակվում են։
Հոկտեմբերի 10-ին համանման հրամանի շրջանակներում Քոնյայի 7 շրջաններում իրականացված գործողության արդյունքում ձերբակալվել էր 68 զինվորական։ Նրանցից 36-ը կալանավորվել էին, իսկ 32-ը՝ մեղայականով և խոստովանելու պայմանով ազատ էին արձակվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |