Իրավական05:12, 02 Նոյեմբեր 2017
Էրդողանը ընդդիմադիր գործչից կպահանջի 13.000 դոլարի բարոյական վնասի փոխհատուցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) փոխնախագահ և խոսնակ Բյուլենթ Թեզջանից բարոյական փոխհատուցում կպահանջի իրեն «ֆաշիստ բռնապետ» անվանելու համար։
Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ այդ մասին իր «Twitter»-ի էջից հայտնել է Թուրքիայի նախագահի փաստաբան Հուսեյն Այդինը։
Վերջինս նշել է, որ իրենք համապատասխան հայցով դիմել են դատարան, որպեսզի Թեզջանին պարտադրվի Էրդողանին փոխհատուցել 50.000 թուրքական լիրա (մոտ 13.000 դոլար) նրան պատճառված բարոյական վնասի համար:
Ավելի վաղ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքնություն էր սկսել Թեզջանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Թեզջանը, օրերս հանրության առջև ելույթ ունենալիս, Էրողանին «ֆաշիստ բռնապետ» էր անվանել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |