• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 19:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:20, 09 Նոյեմբեր 2017

Քավալա. «Ինձ ձերբակալեցին Էրդողանի խոսքերից հետո»

Քավալա. «Ինձ ձերբակալեցին Էրդողանի խոսքերից հետո»

Թուրք գործարար, հասարակական գործիչ, «Anadolu Kültür»  և «İletişim Yayınları» թուրքական կազմակերպությունների նախագահ Օսման Քավալան բանտից հայտարարություն է արել իր ձերբակալության մասին:

«Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ կալանավորվելուց հետո արված առաջին հայտարարության մեջ Քավալան նշել է, որ իր ձերբակալությանը նախորդել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իրեն թիրախավորող խոսքերը: 

Հիշեցնելով, որ Էրդողանն իր հասցեին «Թուրքիայի Սորոս» արտահայտությունն էր կիրառել՝ Քավալան ընդգծել է. «Ինչպես Բյույուքադայում հավաքված մարդու իրավունքի պաշտպանները ձերբակալվեցին, երբ Էրդողանի նրանց թիրախավորեց, այնպես էլ ես կալանավորվեցի նրա խոսքերից հետո»:

Նրա խոսքերով՝ իր ձերբակալությունը կառավարության կողմից ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող հարձակման մաս է կազմում: Քավալան նշել է, որ իրեն և կնոջ Այշե Բուղրային գյուլենականների հետ նույնականացնելը դուրս է բանականության սահմաններից, քանի որ 1990-ականներին, երբ դեռ շատ քիչ մարդ էր գիտակցում գյուլենականների վտանգը, իրենք պայքարում էին այդ վտանգի դեմ:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 18-ին ձերբակալված Օսման Քավալան հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Նա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից  է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: Նախորդ տարվա ապրիլի 24-ին Քավալան այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի  տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}