• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 19:51
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական08:45, 10 Նոյեմբեր 2017

Թուրքիան աշխարհում 1-ն է՝ Twitter-ից բովանդակության հեռացման հայտերի թվով

Թուրքիան աշխարհում 1-ն է՝ Twitter-ից բովանդակության հեռացման հայտերի թվով

2017թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում այս կամ այն բովանդակության հեռացման համար «Twitter»-ին ներկայացված պահանջների 45 տոկոսը (2.710 հայտ) ստացվել է Թուրքիայից:

Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին .հայտնի է դարձել «Twitter»-ի հրապարակած զեկույցից: Այդ արդյունքով Թուրքիան բովանդակության հեռացման կամ քողարկման  վերաբերյալ ամենաշատ հայտ ներկայացրած երկրների ցանկում առաջին հորիզանականում է:

Նշված ժամանակահատվածում ողջ աշխարհից ստացվել է դատական որոշումների հիման վրա ներկայացված 752 և տարբեր երկրների կառավարությունների կամ ոստիկանությունների կողմից ներկայացված 5.334 հայտ:

2017թ. առաջին կեսին «Twitter»-ից բովանդակության հեռացման վերաբերյալ ստացված հայտերի ընդհանուր թիվն աճել է շուրջ 3 անգամ, իսկ դրանց հետ առնչվող անձնական հաշիվների թիվը ավլացել է 8 անգամ:

Հայտերի 90 տոկոսը ստացվել է ընդամենը 4 երկրից՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Թուրքիա: Իսկ  շուրջ  46 երկրից, այդ թվում՝ Ֆինլանդիայից, Լեհաստանից, Ուկրաինայից բովանդակության հեռացման հայտեր են ստացվել առաջին անգամ: 

Զեկույցի համաձայն՝ նշված ժամանակահատվածում լրագրողների կամ լրատվամիջոցների թվիթերյան հաշիվներից որոշակի բովանդակություն հեռացնելու պահանջով 8 հայտ է ստացվել, որոնցից 5-ը՝ Թուրքիայից: «Twitter»-ը տեղեկացրել է նաև, որ այդ հաշիվների նկատմամբ որևէ գործողություն չի կիրառվել:

Ընկերությունը նշել է, որ նշված հայտերի հիման վրա հաշիվներից բովանդակություն հեռացնելը կարող է հակասել խոսքի ազատությանը, այդ իսկ պատճառով հայտերը չեն բավարարվել:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}