• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 19:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:40, 20 Նոյեմբեր 2017

Թուրքիայում 2800 անչափահաս դատապարտյալ կա

Թուրքիայում 2800 անչափահաս դատապարտյալ կա

Թուրքիայում դատապարտված անչափահասները քրեակատարողական հիմնարկներում բռնությունների են ենթարկվում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը:

Անչափահասների նկատմամբ կիրառվող անօրինական միջոցներից են մերկ խուզարկությունները, անհարկի տեղափոխությունները, կտտանքները,  մենախցում փակելը, անչափահասների միջև կոնֆլիկտները: Անչափահասներին հաճախ արգելում են հանդիպել իրենց փաստաբանների հետ, բազմաթիվ դեպքերում բռնության ենթարկվածները չեն համարձակվում բողոք ներկայացնել՝ վախենալով հետագա ճնշումներից: Իսկ ներկայացված բողոքների հիման վրա հարուցված քննությունները, որպես կանոն, ավարտվում են՝ առանց մեղավորներին պատժելու:

2017թ. ապրիլի 7-ի դրությամբ Թուրքիայում 2800 անչափահաս դատապարտյալ կա: Սա վերջին 7 տարիների ընթացքում երկրում գրանցված ամենամեծ թիվն է:

Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների ուսումնասիրությամբ զբաղվող ՀԿ-ի (CİSST) կազմած 109 էջանոց զեկույցի համաձայն՝ 2015թ. նոյեմբերից մինչև  2017թ. հունիս ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել է անչափահասների ներկայացրած 133 հայց: Ամենից շատ բողոքները ստացվում են Սինջանի անչափահասների բանտից: Ընդհանուր առմամբ, նմանատիպ բողոքներ են ստացվել երկրում գտնվող 15 քրեակատարողական հիմնարկների վերաբերյալ: Ստացված 203 հայտերից 111-ը վերաբերում են անչափահաս բանտարկյալների նկատմամբ կտտանքներին և վատ վերաբերմունքին:

2009թ. մինչև 2017թ. մարտ ընկած ժամանակահատվածում Թուրքիայի բանտերում մահացել է 18 անչափահաս: Ընդ որում, վերջին 2 տարում մահացել է 6 անչափահաս բանտարկյալ: Դեպքերից 9-ը որակվել են որպես ինքնասպանություն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}