Իրավական12:35, 20 Նոյեմբեր 2017
Թուրքիայում դատախազությունը 107 ուսուցչի բերման ենթարկելու որոշում է կայացրել

Անկարայի գլխավոր դատախազությունը աշխատանքից ազատված 107 ուսուցչի բերման ենթարկելու որոշում է կայացրել: Թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ ուսուցիչներին բերման ենթարկելու որոշումն ընդունվել է «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) դեմ հետաքննության շրջանակներում:
Նշվում է, որ ուսուցիչներն աշխատանքից հեռացվել էին կառավարության՝ օրենքի ուժ ունեցող հատուկ որոշմամբ:
Գլխավոր դատախազության կարգադրությամբ ոստիկանությունը, ձեռնարկած հատուկ գործողությունների արդյունքում, ձերբակալել է 51 կասկածյալի, մյուսների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենական շարժումն ահաբեկչական են համարում, իսկ հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են Թուրքիայում 2016թ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:
Կառավարության հատուկ որոշմամբ գյուլենական լինելու մեղադրանքով Թուրքիայում արտակարգ դրության հաստատումից ի վեր աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են տասնյակ հազարավոր մարդիկ՝ զինվորականներ, ոստիկաններ, ուսուցիչներ, դատական ատյանի աշխատողներ, տարբեր նախարարությունների ծառայողներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |