• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:45, 05 Դեկտեմբեր 2017

Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում 119 սիրիացի անչափահաս կա

Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում 119 սիրիացի անչափահաս կա

2017թ. նոյեմբերի 1-ի դրությամբ Թուրքիայի քրեակատարողական հիմնարկներում օտար քաղաքացիություն ունեցող 169 անչափահաս է գտնվում: Թուրքական «Birgün.net» կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել  Թուրքիայի արդարադատության նախարարության հրապարակած տվյալներից: Ըստ այդմ՝ նշված 169 անչափահասներից 119-ը սիրիական պատերազմից փախչելով Թուրքիայում ապաստանած սիրիացի երեխաներ են:

Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Սիրիայում ծագած քաղաքացիական պատերազմի սկզբից մինչ օրս Թուրքիայում ապաստան է գտել 2 մլն 900.000 սիրիացի: Ոչ պաշտոնական աղբյուրները վկայում են, որ այդ թիվն իրականում 3.5 միլիոնից ավելի է:

Ընդհանուր առմամբ,  Թուրքիայում այս պահին պատիժ է կրում 2.818 անչափահաս: Աղբյուրի համաձայն՝ 2017թ. հունվարի 2-ի դրությամբ թուրքական բանտերում 2.402 անչափահաս դատապարտյալ կար: Այսպիսով, 10 ամսում անչափահաս դատապարտյալների թիվն ավելացել է 17 տոկոսով:

Անչափահաս դատապարտյալներից միայն 8-ն է գտնվում բաց ռեժիմի բանտում, մյուս 2.810-ը փակ ռեժիմի բանտերում են: Բանտերում գտնվող երեխաներից 2.721 -ը տղաներ են, 97-ը՝ աղջիկ:

Թուրքական բանտերում գտնվող օտար քաղաքացիություն ունեցող երեխաներից 31-ը Աֆղանստանի, 7-ը՝ Պակիստանի, 4-ը՝ Իրաքի, 2-ը՝ Իրանի, 2-ը՝ Թուրքմենստանի, 1-ը՝ Ալժիրի, 1-ը՝ Ինդոնեզիայի, 1-ը՝ Վրաստանի քաղաքացիներ են:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}