• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 18:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական10:45, 06 Դեկտեմբեր 2017

Անկարայի նահանգապետարանը արգելել է քրդամետ կուսակցության առաջնորդներին աջակցող հավաքները

Անկարայի նահանգապետարանը արգելել է քրդամետ կուսակցության առաջնորդներին աջակցող հավաքները

Անկարայում դեկտեմբերի 6-ին և 7-ին տեղի են ունենալու Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) կալանավորված համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի, Ֆիգեն Յուքսեքդաղի ու կաուսակցությունից ընտրված պատգամավոր Իդրիս Բուլաքենի գործով դատավարության առաջին նիստերը:

Դատավարության մեկնարկի ֆոնին Անկարայի նահանգապետարանը արգելել է ի աջակցություն նշված քաղաքական գործիչների մայրաքաղաքում անցկացվելիք հնարավոր հավաքները, ցույցերն ու միջոցառումները:

Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի՝ նահանգապետարանի տարածած հայտարարության մեջ որպես հիմնավորում նշվում է, որ հասարակական վայրերում մարդկանց կուտակումները կարող են հարմար առիթ հանդիսանալ որոշ ահաբեկչական կառույցների անդամների կողմից տարբեր գործողություններ իրականացնելու համար:

«Դեկտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին Անկարայի ողջ տարածքում և հատկապես Սինջան քրեակատարողական հիմնարկի ու Անկարայի արդարադատության պալատի շրջակայքում հավաքներ, երթ, նստացույց, հիշատակի միջոցառում և նմանատիպ գործողություններ անցկացվելու դեպքում Թուրքիայի քրեական օրենսդրության համապատասխան հոդվածների (վկայակոչվում են հավաքների ու ցույցերի մասին օրենքների մի շարք հոդվածներ, ինչպես նաև երկրում շարունակվող արտակարգ դրության  մասին օրենքը) հատկանիշներով մաասնակիցները ենթարկվեն պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնեք, որ 2016 թվականի նոյեմբերի 4-ին ձերբակալված քրդամետ կուսակցության անդամ 12 պատգամավորներից 9-ի, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կալանավորման որոշում էր կայացվել: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}