Իրավական11:20, 10 Հունվար 2018
Գերմանիայում չեղարկվել է թուրք դատապարտյալին Թուրքիա արտաքսելու դատական վճիռը

Գերմանիայի Կառլսռուհե քաղաքի դաշնային սահմանադրական դատարանը անվտանգության նկատառումներով չեղարկել է թուրք դատապարտյալին արտաքսելու որոշումը։ Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ Թուրքիա արտաքսվելու դեպքում քաղաքացին կարող է բանտարկվել անմարդկային պայմաններում կամ բռնությունների ենթարկվել։ Ենթադրվում է, որ այս որոշումը կարող է նախադեպ հանդիսանալ այլ նմանատիպ դեպքերի համար։
Դատարանի որոշման համաձայն՝ լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը Թուրքիայում կարող է կտտանքների ենթարկվել, իսկ իրավիճակը վերահսկելու բավարար միջոցներ չկան։ Նշվել է նաև, որ Թուրքիա արտաքսելու դեպքում պետք է բավարար երաշխիքներ ձեռք բերվեն առ այն, որ քաղաքացու նկատմամբ Թուրքիայում իրավական պետության կանոններին համապատասխան վերաբերմունք կցուցաբերվի։
Գերմանիայում ծնված և մեծացած ծագումով թուրք ծայրահեղական իսլամիստը, ում վերաբերյալ կայացվել է որոշումը, 2015թ․ Բեռլինում անցկացված դատավարության արդյունքում դատապարտվել էր 3․5 տարվա ազատազրկման։
Դատարանը արձանագրել էր, որ նա կապի մեջ է եղել սելեֆիական շրջանակների հետ, անգամ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Յունուդ ալ Շամ» (Սիրիայի զինվորներ) անունը կրող ահաբեկչական խմբավորմանը։ Այդ իսկ պատճառով նրան Թուրքիա արտաքսելու որոշում էր կայացվել։
Դատապարտյալը բողոքարկել էր դատարանի վճիռը՝ որպես հիմնավորում ներկայացնելով «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության զեկույցներն առ այն, որ Թուրքիայի բանտերում ահաբեկչության մեջ մեղադրվողների նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |