Իրավական12:24, 17 Հունվար 2018
Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով 320 մեղադրյալ ցմահ ազատազրկման է դատապարտվել

Թուրքիայում շարունակվում են գյուլենական համայնքի ներկայացուցիչների դեմ դատավարությունները:
Ըստ թուրքական «Star» թերթի կայքի՝ հայտնի է դարձել, որ 320 մեղադրյալ դատապարտվել է ցմահ ազատազրկման, որից 147-ը իրենց պատիժը բանտում անցկացնելու են խստացված պայմաններում:
Վերջիներիս առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանք»: Աղբյուրը նշում է, որ նրանք մեղադրվել են ոչ միայն գյուլենական համայնքին, այլև «ուրիշ ահաբեկչական կազմակերպություններին» անդակցելու մեջ:
Գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական, իսկ վերջինիս առաջնորդ՝ իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթթուլլահ Գյուլենը մեղադրվում է 2016թ հուլիսի 15-ին Թուրքիայում իրակացված ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբարդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |