Իրավական05:42, 26 Հունվար 2018
Թուրքիան երրորդ տեղում է իր դեմ ՄԻԵԴ ներկայացված հայցերի թվով

Թուրքիան զագոցնում է երրորդ տեղը՝ է իր դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված հայցերի թվով:
Նախօրեին Ստրասբուրգում ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդին ներկայացրել է 2017 թվականի ամփոփիչ զեկույցը: Ըստ ներկայացված տարեկան վիճակագրության՝ 2018թ-ի հունվարի 1-ի դրությամբ ՄԻԵԴ-ը 47 ԵԽ երկրներից ընդհանուր առմամբ ստացել է 56 հազար 250 հայց:
Գանգատների թվով առաջին եռյակում տեղ են գտել Ռումինիան, Ռուսաստանը և Թուրքիան: Ըստ «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության՝ Ռումինիայի դեմ ստացվել է 9920, Ռուսաստանի դեմ 7747 իսկ Թուրքիայի դեմ 7518 գանգատ: Թուրքիայից ստացված դիմումները կազմում են ընդհանուր հայցերի 13,3 %-ը :
Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում Թուրքիայի վերաբերյալ կայացվել է 116 որոշում: Ըստ այդ վճիռների Թուրքիայում ամենաշատը խախտվում են մարդկանց անվտանգության, արդար դատավարության և խոսքի ազատության իրավունքները:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիան ինչպես և նախորդ տարիներին շարունակում է առաջատար դիրքում մնալ` խոսքի ազատության իրավունքի խախտման տեսակետից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |