Իրավական12:31, 30 Հունվար 2018
Թուրք բժիշկների միության 8 անդամներ ձերբակալվել են Աֆրինի գործողությունները քննադատելու պատճառով

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայցի հիման վրա հետաքննություն է սկսել Թուրք բժիշկների միության (TTB) դեմ։ Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հետաքննության շրջանակներում պահանջ է ներկայացվել դադարեցնել միության կենտրոնական խորհրդի գործունեությունը, որի անդամները հանդես էին եկել թուրքական զինուժի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների դեմ։
Միության 11 անդամները մեղադրվել են «հանրության շրջանում թշնամանք և քեն հրահրելու», «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը, թուրքական պետական կառույցները ստորացնելու», «ահաբեկչական խմբավորումների գործունեությունը պրոպագանդելու» մեջ։
TTB-ի 11 անդամների վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, նրանցից 8-ը ձերբակալվել են հունվարի 30-ի առավոտյան՝ իրենց տներում։ Ոստիկանությունը նաև խուզարկել է միության շենքն ու հիվանդանոցներում այդ բժիշկների աշխատասենյակները։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի առողջապահության նախարար Ահմեթ Դեմիրջանի հրահանգով նախարարության կողմից դատական հայց է ներկայացվել Անկարայի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խորհրդի 11 անդամների գործունեության դադարեցման պահանջով։
Թուրք բժիշկների միության անդամները մեղադրվել են «Թուրքիայի գոյությանը սպառնացող ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը թուլացնող, միջազգային հանրության առաջ պետությանն ու ժողովրդին որպես հանցավոր ներկայացնող հայտարարություններ անելու և իրենց իրավասությունների մեջ չմտնող գործունեություն ծավալելու» մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրք բժիշկների միությունը հանդես էր եկել Սիրիայում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը քննադատող հայտարարությամբ՝ նշելով, որ ցանկացած պատերազմ սպառնալիք է ժողովրդի հոգեկան և ֆիզիկական առողջության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ խիստ էր արձագանքել միության այս հայտարարությանը՝ դրա հեղինակներին որակելով որպես «ահաբեկիչների սիրահարներ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |