Իրավական12:24, 09 Փետրվար 2018
Թուրքիայում քրդամետ կուսակցության համանախագահին ձերբակալելու որոշում է կայացվել
Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սերփիլ Քեմալբային ձերբակալելու որոշում է կայացվել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Sabah» լրատվական կայքը, Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն էր սկսել բողոքի ցույցի պատրվակով ժողովրդին փողոց դուրս բերելու և բախումներ հրահրելու փաստարկով: Գործի շրջանակներում 17 հոգու ձերբակալելու որոշում է կայացվել: Կասկածյալների թվում է նաև ԺԴԿ համանախագահը: Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ստորաբաժանումները ձերբակալել են կասկածյալների մի մասին, մյուսները, այդ թվում Քեմալբային որոնվում են:
Նշվում է, որ կասկածյալները նախորդ շաբաթ «Կանանց կոնֆերանսի» ժամանակ հայտարարություն էին տարածել, որով քննադատել էին Թուրքիայի ԶՈՒ կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։
Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։
Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |