Իրավական08:07, 14 Փետրվար 2018
Դինքի գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով երկու կասկածյալներ ազատ են արձակվել։ «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Դինքի գործով զբաղվող Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը քննության է առել կասկածյալներ Օքան Շիմշեքի և Վեյսել Շահինի բողոքը։ Վերջիններս կալանքի տակ էին գտնվում, սակայն դատարանը բավարարել է նրանց բողոքը և ազատ արձակել։
Դատական վճռում որպես հիմնավորում է նշվել այն հանգամանքը, որ Շիմշեքն ու Շահինը իրենց պարտականությունների շրջանակներում ստացված տեղեկությունները առանց ուշացնելու հաղորդել են վերադասներին, չեն օգտվել «Bylock» բջջային հավելվածից։ Դատարանն ընդգծել է, որ կալանավորումը այս երկու կասկածյալների համար եղել է միայն որպես խափանման միջոց, բացի այդ, հնարավոր է, որ փոխվի նրանց առաջադրված մեղադրանքի բնույթը։
Միևնույն ժամանակ, դատարանը Շահինին և Շիմշեքին արգելել է երկրից հեռանալ և նրանց նկատմամբ դատական վերահսկողություն է սահմանել։
Օքան Շիմշեքը և Վեյսել Շահինը Հրանտ Դինքի սպանությունից առաջ եղել են Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզական բաժնի աշխատակիցներ և Ջոշքուն Իղիջիից տեղեկացել են, որ նախապատրաստվում է Դինքի սպանությունը։ Դատարանում ցուցմունք տալիս նրանք նշել են, որ այդ տեղեկությունը ժամանակին հաղորդել են հետախուզական բաժնի ղեկավարությանը, սակայն որևէ գործողություն ձեռնարկելու հրահանգ չեն ստացել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |